Պրահայում շարունակվում են Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունները: Մրցումների առաջին օրը ՀՀ մարզիկները նվաճել էին մեկ ոսկե, մեկ արծաթե, երեք բրոնզե մեդալ:
Մրցումների 2-րդ օրը նույնպես ՀՀ մարզիկները շարունակել են հաջող ելույթները: Բրոնզե մեդալներ են նվաճել պատանեկան առաջնությունում Գասպար Հայրապետյանը՝ 52 կգ, Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Անի Տեր-Հարությունյանը՝ 44 կգ, երիտասարդականում՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ:
Արծաթե մեդալների արժանացել են՝ պատանիների մրցապայքարում Կարեն Հովհաննիսյանն (81 կգ) ու երիտասարականում Աննա Մկրտչյանը (+80կգ): Իսկ Գրիգոր Սահակյանը ուժեղագույնն էր երիտասարդական առաջնության 90կգ քաշային կարգում:
Երկու օրվա արդյունքներով Հայաստանը ներկայացնող մարզիկները նվաճել են 12 մեդալ, որից երկուսը ոսկե, երեքն արծաթ, յոթը՝ բրոնզե:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ: Առաջնությունը կշարունակվի մինչև ապրիլի 21-ը: