30 հոկտեմբերի 2007 - 15:52 AMT
Ռուսաստանի ՊՆ-ն հավելյալ միջոցներ է ձեռնարկելու Հայաստանում ռուսական կայանի բարեկարգման համար
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հավելյալ միջոցներ է ձեռնարկելու Հայաստանում Գյումրի քաղաքի 102-րդ ռուսական ռազմակայանի բարելավման համար, լրագրողներին հայտնել է գերատեսչության ղեկավար Անատոլի Սերդյուկովը: «Այցելության արդյունքներով հավելյալ միջոցներ են ձեռնարկվելու կայանի բարեկարգման համար»,- ասել է Սերդյուկովը: Նա նշել է, որ ցանկանում էր ծանոթանալ ռուս զինվորականների բնակության պայմաններին: «Ես ցանկանում էի ինքս ծանոթանալ նաեւ այն խնդիրներին, որոնց առնչվում են մեր զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամները»,- ասել է նախարարը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ գերատեսչությունը ծրագրում է վերականգնել կայանի տարածքում գտնվող 19-րդ դարի ուղղափառ եկեղեցին: «Ամենայն հավանականությամբ, հովանավորների հաշվին»,- նշել է նախարարը: Անատոլի Սերդյուկովը նաեւ եղել է Գյումրիի մերձակայքում տեղակայված ինժեներային ռազմամթերքի պահեստներում, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: