30 հոկտեմբերի 2007 - 17:25 AMT
Սերգեյ Լավրովը շտապ հանդիպում է անցկացնելու Իրանի նախագահի հետ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր աշխատանքային այցով լինելու է Թեհրանում: Սպասվում է, որ Թեհրանում Ս. Լավրովը նախագահ Մ. Ահմադինեժադի հետ քննարկելու է Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա իրադրությունը: Այսօր սկսվելու է Ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալության եւ Իրանի բանակցությունների վերջին փուլը, որով փորձ է արվելու կարգավորել նրա միջուկային ծրագրի շուրջ առկա հակամարտությունը:
Հետաքրքիր է, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մուհամեդ ալի-Բարադեին կիրակի հայտարարել է CNN-ին, որ որեւէ հիմք չկա մեղադրելու Իրանին միջուկային զենք ունենալու ձգտման մեջ: «Ես նման որեւէ ծրագրի մասին տեղեկատվություն չունեմ,- հայտարարել է նա: - Դեռ շատ հարցեր են մնում: Սակայն արդյո՞ք մենք Իրանում տեսել ենք այնպիսի միջուկային նյութ, որը կարող է արագորեն վերամշակվել միջուկային զենքի: Ոչ: Արդյո՞ք տեսել ենք մենք միջուկային զենքի ստեղծման ակտիվորեն անցկացվող ծրագիր: Ոչ»:
Ընդունելով իրենց անհանգստությունը Պարսից ծոցում պատերազմ սկսկելու Ամերիկայի մտադրության հարցով` ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նախազգուշացրել է այդ «աղետից»: «Միակ երկարաժամկետ կարգավորումը կայանում է բանակցություններում»: «Մենք չենք պատրաստվում յուղ լցնել կրակին»,- ասել է նա վստահորեն ակնարկելով ամերիկացի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, ով այս ամիս մեղադրել է Իրանին «ստախոսության» մեջ:
Հիշեցնենք, որ այսօր սպասվող բանակցությունները Թեհրանում կայանալու են Իրան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունից երկու շաբաթ անց: Այն ժամանակ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Մոսկվան դեմ է Իրանի դեմ ռազմական գործողություններին: Վ. Պուտինը նաեւ հրավիրել է Մ. Ահմադինեժադին` այցելել Ռուսաստան: Բացառված չէ, որ Ս. Լավրովը կարող է քննարկել իրանական կողմի հետ նաեւ առաջիկա այցի հարցերը, հաղորդում է ՌԲԿ-ն: