30 հոկտեմբերի 2007 - 19:33 AMT
Մ Հարությունյանն ու Ա.Սերդյուկովը հաստատել են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության պլանը 2008 թվականի համար
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիպեց Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանն առընչվող մի շարք հարցեր: Այցի արդյունքում ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները հաստատեցին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջեւ 2008թ. համագործակցության պլանը եւ «Ռուբեժ-2008» համատեղ հրամանատարա-շտաբային զորավարժության նախապատրաստման պլանը:
Հանդիպման վերջում ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմական համագործակցության զարգացման եւ հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի համար Միքայել Հարությունյանը եւ Անատոլի Սերդյուկովը միմյանց հանձնեցին երկու երկների պաշտպանության նախարարությունների հուշամեդալները: