ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը դադարեցվել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին նրա Սիրիա ուղևորության պատճառով անվստահության քվե հայտնելու առաջարկի պատճառով:
Ագրամունտը Եվրոպայի խորհրդի դիտարկման կոմիտեի համազեկուցողն էր Ադրբեջանի գծով: Նա հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով:
ԵԽԽՎ քաղաքական խմբերի ներկայացուցիչները կողմ են հանդես եկել անվստահության քվեին:
Խորհրդարանականները տեղից պահանջել են Ագրամունտից որոշում կայացնել այդ հարցի վերաբերյալ, լսումներ անցկացնել և հարցը դնել քվեարկության:
Ագրամունտն ասել է, թե կանցկացնի լսումներ, այդտեղ խնդիր չի տեսնում, սակայն ևս մեկ կտրուկ ելույթից հետո նա հայտարարել է, թե 10 րոպեով ընդմիջում է հայտարարում: Ընդմիջումից հետո Ագրամունտը նիստերի դահլիճ չի վերադարձել:
ԵԽԽՎ պատմության մեջ առաջին անգամ է անվստահության քվեի մասին հարց բարձրացվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մարտին ԵԽԽՎ պատգամավորների պատվիրակությունը Պեդրո Ագրամունտի ղեկավարությամբ, ինչպես նաև ՌԴ խորհրդարանականները Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Վասիլևի գլխավորությամբ, այցելել էին Սիրիա, որտեղ հանդիպել էին այդ թվում նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: ԵԽԽՎ անդամներից շատերը մտահոգություն էին հայտնել այդ ուղևորության կապակցությամբ: Բացելով ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը՝ Ագրամունտը ներողություն է խնդրել իր արարքի համար, այն համարելով սխալ և պարզաբանել էր, որ Ասադի հետ հանդիպել չի նշանակում սատարել նրա ռեժիմին:
2016-ի դեկտեմբերին Եվրոպական կայունության նախաձեռնությունը (European Stability Initiative) հրապարակել է իր «Խավիարային դիվանագիտություն». Եվրոպական ճահիճ» հետազոտության երկրորդ մասը: Հետազոտության մեջ բացահայտվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաները, որոնք տանում են մինչև ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:
Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին, ով ներկայումս գտնվում է հետաքննության տակ է, մեղադրել է Ագրամունտին Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույցը ԵԽԽՎ-ում տապալելու գործում դերակատարություն ունենալու համար Ադրբեջանի կառավարությունից 2 միլիոն 390 հազար եվրոյի կաշառք ստանալու մեջ։