24 ապրիլի 2017 - 17:38 AMT
Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված պատարագ՝ Չեռնոգորիայում

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն:

Չերնոգորիայի հայ համայնքի նախաձեռնությամբ Բուդվայի մերձակա Սբ. Աստվածամայր հայկական եկեղեցում մատուցվել է պատարագ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Արարողությանը ներկա են եղել ինչպես տեղի հայեր, այնպես էլ սերբեր, չեռնոգորացիներ, գերմանացիներ, ռուսներ, ուկրաինացիներ և չեչեններ:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին:

Կարդացեք նաև՝ Իրանահայերը Թուրքիայի դեսպանության առջև բողոքի ցույց են անցկացրել (վիդեո)