Հայոց ցեղասպանության հիշատակում նօգնում է կանխել նմանատիպ վայրագությունների կրկնությունը մարդկության պատմության ընթացքում: Այս մասին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ իր ելույթում հայտարարել է Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետին:
«Երբ խոսում ենք Ցեղասպանության մասին, մենք նաև խոսում ենք մարդկության նկատմամբ գործած հարձակման մասին», - նշել է նա՝ հիշեցնելով, որ Արգենտինան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2007թ-ին՝ ընդունելով № 26199 օրենքը, հաղորդում է Prensa Armenia-ն:
102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: