26 ապրիլի 2017 - 09:04 AMT
Չեխիայի խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի խորհրդարանն դատապարտել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում ապրիլի 25-ին կատարված գրառումով հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Չեխիայի խորհրդարանը քիչ առաջ 104 ձայնով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- գրել է նա:

102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: