1 նոյեմբերի 2007 - 16:18 AMT
ՎՈՒԱՄ-ը աշխարհաքաղաքական տեսանկյունից իրենից ոչինչ չի ներկայացնում եւ ստեղված է զուտ ԱՊՀ փլուզման համար
«Վրաստանի ներքաղաքական լարվածությունը չի փոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, ինչպես նաեւ այսպես կոչված ՎՈՒԱՄ-ի ակտիվացումը: ՎՈՒԱՄ-ը աշխարհաքաղաքական տեսանկյունից իրենից ոչինչ չի ներկայացնում եւ ստեղված է զուտ ԱՊՀ փլուզման համար»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ արեւելգիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Միխայիլ Սահակաշվիլիի վարչակարգը գոյություն ունի բացառապես ԱՄՆ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ: «Նույնիսկ եթե ընդդիմությունը կարողանա այն վերացնել, միեւնույն է Վրաստանում ոչինչ չի փոխվի»,- ընդգծել է նա:
Խոսելով վահաբիտների ակտիվացման մասին Ադրբեջանում եւ մի շարք արեւմտյան ընկերությունների, այդ թվում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատների գործունեության դադարեցման մասին` Ռուբեն Սաֆրաստյանը նկատել է, որ Ադրբեջանում ակտիվանում է իսլամական գործոնը: «Դա ոչ թե հակաամերիկանություն չէ, դա իսլամիզմ է, ընդ որում` արմատական: Բաքվի իշխանությունները ցանկանում են այն մեղմել, սակայն այնքան էլ չի ստացվում: Ճիշտ է, Ադրբեջանի քաղաքական կառուցվածքի վրա վահաբիտները դեռ չեն ազդում»,- ընդգծել է նա: