2 նոյեմբերի 2007 - 13:31 AMT
Նոյեմբերի 4-ին Երեւան է ժամանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը
Նոյեմբերի 4-ին երկօրյա այցով Երեւան կժամանի ԵԽ Գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանի, ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի, ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հետ: Ծրագրված է նաեւ Թերի Դեւիսի ելույթը ԵՊՀ-ում եւ հանդիպումը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: