3 նոյեմբերի 2007 - 15:17 AMT
Այսօր Ուելսի մայրաքաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացումը
Նոյեմբերի 3-ին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի կունենա 1915-1932թթ. Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի բացումը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի եւ Ուելսի համերաշխության ընկերությունում, Ուելսը Մեծ Բրիտանիայի առաջին նահանգն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հուշարձանը -խաչքար է, որի վրա ուելսերեն, հայերեն եւ անգլերեն գրված է. «1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»: Խաչքարը կդառնա առաջին եւ դեռեւս միակ հուշարձանը Մեծ Բրիտանիայում, նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հուշարձանի բացման արարողությանը ներկա կլինի Հայ Առաքելական եկեղեցու անգլիական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Նաթան Հովհաննիսյանը, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, Ուելսի Միավորված ազգերի ասոցիացիայի եւ այդ գավառի Ազգային վեհաժողովի ներկայացուցիչներ: