3 մայիսի 2017 - 09:35 AMT
Հակառակորդը մոտ 45 անգամ խախտել է հրադադարը

Մայիսի 2-ին և լույս 3-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 45 անգամ:

ԱՀ ՊՆ հաղորդմամբ, այդ ընթացքում ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 640 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Մայիսի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 540 կրակոց: