
Իրաքյան Քրդստանի Զահո շրջանում գտնվող Դուհոք քաղաքում տեղի հայ համայնքը` մոտ 200 ընտանիք, Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացրել: Այս մասին հայտնում է «Ակոսը»` քրդական Rûdaw կայքին հղումով:
Հայտնի է, որ հայերն այս շրջան են տեղափոխվել 1915-1918 թվականներին Արևմտյան Հայաստանից` հիմնականում Մուշից, Բիթլիսից և Վանից:
Եվս 200 հայ ընտանիք ապրում է Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում:
Աղբյուրը հաղորդում է, որ տեղի հայերն իրենց մանդատներն ունեն Իրաքյան Քրդստանի խորհրդարանում և Դուհոքի քաղաքային խորհրդում:
102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: