3 մայիսի 2017 - 17:32 AMT
Մխիթարյանը կգերազանցի «ՄՅՈՒ» ակումբային ռեկորդը, եթե գոլ խփի «Սելտայի» հետ խաղում

Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի առաջին ֆուտբոլիստն է, որին հաջողվել է Եվրոպայի լիգայի խաղերում 4 անգամ անընդմեջ գոլի հեղինակ դառնալ: Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել ՄՅՈւ-ի խաղերում «Զարյայի», «Սենթ Էթյենի», «Ռոստովի» և «Անդերլեխտի» դեմ:

Այժմ Մխիթարյանը պետք է ևս մեկ գոլ խփի Եվրոպայի լիգայի 1/2 եզրափակչի առաջին խաղում «Սելտայի» դեմ, որպեսզի ՄՅՈւ բացարձակ ռեկորդ սահմանի, քանի որ անգլիական ակումբի ֆուտբոլիստներից ոչ մեկին դեռ չի հաջողվել 5 խաղում անընդմեջ գոլի հեղինակ դառնալ:

Ինչպես ասվում է ՄՅՈւ պաշտոնական կայքում, Մխիթարյանը բոլոր շանսերն ունի ակումբի պատմության մեջ մտնելու համար:

«Սելտան» իր դաշտում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին» մայիսի 4-ին:

Ընթերցեք նաև. 30 մեջբերում Մխիթարյանից. «Ամենակարևոր մրցումը հաջորդ խաղն է»