4 մայիսի 2017 - 16:03 AMT
Ջիվան Գասպարյանը համերգ կտա Պետերբուրգում

Դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանը մայիսի 12-ին համերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Լենսովետի անվան մշակույթի պալատում: Համերգի կազմակերպիչները նշում են, որ Ջիվան Գասպարյանը երաժշտության կենդանի լեգենդ է, «որի ստեղծագործությունները սիրված են միլիոնավոր մարդկանց կողմից, իսկ դուդուկը տասնամյակներ շարունակ թովում և գրավում է իր մեղեդիներով»:

«Հայաստանում Ջիվան Գասպարյանն իրավամբ համարվում է հայ ժողովրդի երաժշտական ժառանգության պահապանը: Այդ հանճարեղ մարդու շնորհիվ աշխարհին հասու դարձավ հայկական երաժշտությունը: Դուդուկի ցնցող մեղեդիները սկսեցին հնչել ոչ միայն ժողովրդական և փողային համույթներում, այլ նաև ջազում, ռոքում, սիմֆոնիկ ստեղծոգործություններում»,-ասվում է համերգի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ջիվան Գասպարյանը 70 տարի է դուդուկ է նվագում. «Նա ստեղծում է եզակի հնչեղություն, որը չի ջնջվում հիշողությունից»:

2017-ի ապրիլին Ջիվան Գասպարյանը Մոսկվայի Կրեմլի պետական պալատում«Հնչող կտավները» նախագծի շրջանակումներկայացրել է Հովհաննես Այվազովսկու կտավները՝ ուղեկցելով ցուցադրությունն իր կատարումներով: