Ադրբեջանի Աղդամի շրջանում օձերը ներխուժել են մարդկանց տները: Պարզվում է՝ այս դեպքում էլ են հայերը մեղավոր: Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են, որ ըստ տեղի բնակիչների, օձերի մեծ քանակը բացատրվում է նրանով, որ «հայերը հաճախ են խախտում հրադադարը և հրկիզումներ անում»:
Աֆեթլի գյուղում, օրինակ, մեծ քանակությամբ օձեր են կուտակվել, նրանք հարձակվում են մարդկանց վրա: Ըստ տեղաբնակ Ռազի Հուսեյնովի, երեխաների ննջասենյակում նա երկու օձ է սատկացրել, մյուսները փախել են, հայտնում է Haqqin.az-ը:
Վերջին տարիներին զգալիորեն ավելացել է վայրի կենդանիների ու օձերի քանակն ադրբեջանական բնակավայրերում: