Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն նվաճել է բրոնզե մեդալ։
Նա երրորդ տեղի համար պայքարում հաղթել է սլովակ Սոսլան Գագլոևին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։
Հայ ազատ ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Մայիսի 6-ին աշխարհամասի առաջնությունում կմեկնարկեն հունահռոմեական ըմբիշները:
Կարդացեք նաև՝ Մխիթարյանը ճանաչվել է ՄՅու-ի ապրիլի լավագույն գոլի հեղինակ