8 նոյեմբերի 2007 - 17:26 AMT
Բակո Սահակյանն ու Բերնար Ֆասիեն քննարկել են Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեին, հաղորդում է ԼՂՀ նախագահի վարչակազմը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները: Բակո Սահակյանը գտնվում է Ֆրանսիայում «Հայաստան» Համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար: Երեկ ԼՂՀ նախագահը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչներին` ներկայացնելով Արցախի ներքաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրադրությունը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Խոսելով Արցախ-Սփյուռք հարաբերությունների ընդլայնման եւ խորացման մասին` Բակո Սահակյանը ընդգծել է Ֆրանսիայի հայ համայնքի դերը եվրոպական կառույցների հետ աշխատանքում, ինչպես նաեւ Արցախի մշակութային կյանքում: