9 նոյեմբերի 2007 - 19:15 AMT
Հայաստանը շահագրգռված է Հունաստանի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման մեջ
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Հունաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Իոաննիս Կորինթիոսը: Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում: Բարձր գնահատելով հայ-հունական հարաբերությունների ներկա մակարդակը` նախարար Օսկանյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է առավել ամրապնդել եւ զարգացնել քաղաքական եւ տնտեսական երկխոսությունը երկու երկրների միջեւ: Զրույցի ընթացքում Հունաստանի նորանշանակ դեսպանը նույնպես գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Հունաստանի ակտիվ գործակցությամբ եւ վստահեցրեց, որ ջանք չի խնայի առավել ամրապնդելու երկկողմ հարաբերությունները: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժին եւ քննարկեցին համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: