12 նոյեմբերի 2007 - 14:07 AMT
Հայաստանի ռազմական դոկտրինի նախագիծը կներկայացվի հանրապետության կառավարություն
Նոյեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինի նախագծի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի նախագահությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, նիստի ընթացքում ամփոփվեցին ՀՀ ռազմական դոկտրինի նախագծի վերաբերյալ ստացված միջազգային փորձաքննության արդյունքները, համաձայնեցվեցին առկա դիտողություններն ու առաջարկությունները: Նիստի վերջում Հանձնաժողովը որոշում կայացրեց ՀՀ ռազմական դոկտրինի նախագիծը ներկայացնել ՀՀ Կառավարություն: