Մայիսի 13-ին Երևանում լռության օր է մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններից առաջ: Օրենքով արգելվում է այսօր նախընտրական քարոզչություն իրականացնել:
Քվեարկությունը կսկսվի մայիսի 14-ին՝ ժամը 08:00-ին, կավարտվի 20:00-ին: Դիտորդական առաքելություն է իրականացնելու 17 դիտորդական կազմակերպություն՝ 5136 դիտորդով։
Ընտրությունների համար ձևավորվել է 474 տեղամասային ընտրական հանձնաժողով։
Մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ԵԼՔ դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, Հայաստանի հանրապետական կուսակցություն: «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը հրաժարվել էին ընտրություններին մասնակցությունից: