14 նոյեմբերի 2007 - 18:27 AMT
Նիդերլանդների հայերը պատրաստվում են ամենամյա հեռուստամարաթոնին` ի օգնություն Ղարաբաղի
Նիդերլանդների հայությունը պատրաստվում է ամենամյա հեռուստամարաթոնին, որի ժամանակ գումար է հավաքվում` ի օգնություն Լեռնային Ղարաբաղի: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է Նիդերլանդների Հայկակական կազմակերպությունների դաշնության (FAON) մամլո քարտուղար Ինգե Դրոստը, FAON-ի հետ միասին միջոցառմանը պատրաստվում են «Գլաձոր» եւ «Դաշնակցություն» ուսանողական ակումբները: «Հայ համայնքը բոլոր կազմակերպություններին նամակներ է հղում` բացատրելով նախագծի մանրամասներն ու մասնակցության կանոնները: Հոլանդական կառավարությունը կրկնապատկելու է հավաքված գումարը: Այս անգամ հիմնական նպտական է Տավուշի բժշկական կենտրոնի վերականգնումը»,- նշել է Դրոստը:
«Հայաստան» Համահայկական հիմնադրամը ամենամյա հեռուստամարաթոններ է կազմակերպում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի վերականգնման եւ զարգացման համար: