2 հոկտեմբերի 2002 - 19:13 AMT
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆԹԱՑՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻՆ
Հայկական ընկերությունները մասնակցում են սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին, որն անցնում է Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքում: Ցուցահանդեսին, մասնավորապես, ներկայացված է «Աշտարակ-կաթ»-ի, «Ակվատեխավտոմատիկա»-ի, «Գրանդ Քենդի»-ի, «Ջերմուկ»-ի արտադրանքը: ՀՀ ԱԳՆ մամլո-ծառայության հաղորդագրության համաձայն, մեկ այլ միջազգային ցուցահանդեսում, որն ընթանում է Աբու-Դաբիյում, Հայաստանը ներկայացված է Երեւանի ոսկերչական գործարանի արտադրանքով: