17 նոյեմբերի 2007 - 17:22 AMT
Ղարաբաղը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության ապահովման գործում
Լեռնային Ղարաբաղը շահագրգռված է աշխարհաքաղաքական իրավիճակի այնպիսի զարգացման մեջ, որը կնպաստի խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նրա խոսքերով, Ստեփանակերտն, իր կողմից, քայլեր է ձեռնարկում այդ գործընթացին աջակցելու ուղղությամբ: «Եվ ոչ միայն ղարաբաղյան հակամարտության համատեքստում, քանի որ Ղարաբաղի հարցը կարելի քննարկել ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական կտրվածքով, այլ նաեւ տարածաշրջանային: Մենք կշարունակենք մեր կառուցողական քաղաքականությունը, որպեսզի մեր դիրքորոշումը նպաստի խաղաղության հաստատմանը տարածաշրջանում»,-հայտարարել է ԼՂՀ նախագահը Բոսթոնում հրատարակվող երեք` «Hairenik», «The Armenian Weekly» եւ «The Mirror Spectator» թերթերին: