ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցից առաջ Իսրայելը մի շարք տնտեսական զիջումների է գնացել Պաղեստինին: «Անվտանգության կաբինետը հավանություն է տվել տնտեսական միջոցներին, որոնք կթեթևացնեն առօրյա կյանքը Պաղեստինի ինքնավարությունում այն բանից հետո, երբ Թրամփը, որը մայիսի 23-ին կժամանի Իսրայել, խնդրեց վստահության ամրապնդմանն ուղղված գործողությունների մասին»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրներից մեկի, զիջումները Պաղեստինին սպառնալիքի տակ չեն դնում Իսրայելի շահերը, գրում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով օգնական, գեներալ Հերբերտ Մաքմասթերը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահը փորձում է միավորել հուդայականներին, մահմեդականներին և քրիստոնյաներին ահաբեկչության դեմ պայքարում: