22 նոյեմբերի 2007 - 16:09 AMT
Թուրքիան շարունակում է խտրականության քաղաքականությունն Ստամբուլի հայ համայնքի եւ եկեղեցու նկատմամբ
Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) ԱՄՆ-ի Արեւելյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Օշական Չոլոյանը հանդիպել է ԱՄՆ-ի կոնգրեսականների հետ քննարկելու համար Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը` որպես ԱՄՆ-ի բարոյական պարտք ապագա ցեղասպանությունների կանխարգելման համար: Արքեպիսկոպոսը հիշեցրել է կոնգրեսականներին Օսմանյան կայսրության օրենքներին համապատասխանորեն իրականացված քրիստոնյաների ռեպրեսիաների մասին, որի գերագուն կետ դարձավ հույների, ասորացիների եւ Հայոց ցեղասպանությունը 1915-1923 թթ: Նա նաեւ նշել է, որ Ցեղասպանությունից հետո հայերից շատերը իրենց օթեւանը գտան ԱՄՆ-ում եւ այսօր փրկվածների սերունդները կազմում եմ ողջ աշխարհասփյուռ հայ համայնքի մեծամասնությունը:

Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), արքեպիսկոպոսն ընդգծեց, որ Թուրքիան շարունակում է խտրականության քաղաքականությունն Ստամբուլի հայ համայնքի եւ եկեղեցու նկատմամբ: Նա նաեւ նշել է, որ ՔՕ 301-րդ հոդվածը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ռեպրեսիվ օրենքները դեռ արգելված չեն: Կոնգրեսականների հետ հանդիպմանը Չոլոյանը նաեւ քննարկել է Թուրքիայում եւ Ադրբեջանում հայ մշակութային հուշարձանների ավերումը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն իր վերաբերմունքը չներկայացրեցին Հին Ջուղայում հայկական գերեզմանոցի ավերման նկատմամբ եւ, չնայած մի շարք հայցերին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները չհետաքննեցին այդ փաստը եւ նույնիսկ չայցելեցին Նախիջեւան: