1 հոկտեմբերի 2002 - 23:57 AMT
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՅՍՕՐՎԱ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ՉԷ
Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը ոչ մի դեպքում Թուրքիայի այսօրվա բնակչության դատապարտում չէ: Այդ մասին Հարավային Կովկասի տարածարջան իր այցի նախաշեմին Բաքվի «Էխո» թերթին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ռենո Մյուզոլիեն: Նրա խոսքերով, Ֆրանսիայում գիտեն, թե որքան ուժեղ է ադրբեջանցի եւ թուրք ժողովուրդներին միավորող համերաշխությունը, եւ հասկանում են, որ հատկապես դրանով է բացատրվում պաշտոնական Բաքվի բացասական արձագանքը Հայոց ցեղասպանության առնչությամբ Ֆրանսիայի իշխանությունների որոշման նկատմամբ: