
Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների ընթացքում ոչնչացվել է UB-32 հրթիռային բլոկը: Այս մասին տեղեկացնում է ականազերծման աշխատանքներն իրականացնող Halo Trust ամերիկյան կազմակերպությունը:
Ականազերծման թիմը 21 կգ պայթուցիկ է օգտագործել հրթիռներն անվտանգ ոչնչացնելու համար:
Halo Trust ամերիկյան կազմակերպությունն ականազերծման աշխատանքներ է ծավալում աշխարհի 19 երկրում ու երկրամասում, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղն է։
Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքները սկսվել են 2000-ից 7 արդեն վնասազերծվել է ականապատ տարածքների մոտ 90%-ը։ Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքը կարող է լիովին ականազերծ հայտարարվել եկող 3-ից 4 տարիների ընթացքում:
Ականազերծման աշխատանքների դրամական միջոցները տրամադրում է ԱՄՆ-ի կառավարությունը՝ USAID-ի միջոցով։ Նկատելի աջակցություն կա ԱՄՆ-ի ու աշխարհի այլ երկրներում հայկական համայնքների կողմից։