5 հունիսի 2017 - 12:21 AMT
Իսպանական Սուեկան ճանաչել ու դատապարտել է Ցեղասպանությունը

Իսպանական Սուեկա քաղաքը պաշտոնապես ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամաբ տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Սուեկան դարձել է իսպանական 28-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը:

Ավելի վաղ իսպանական ևս 2 քաղաք՝ մայիսի 3-ին Կույերան և ապրիլի 28-ին Վիլյենան, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ համալրելով այդ հանցանքը դատապարտած քաղաքների ցանկը: