«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն առնվազն 163 մարդ են սպանել, որոնք փորձել են փախչել Մոսուլից: Նրանց թվում կան կանայք և երեխաներ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Զեյդ Ռահադ ալ Հուսեյնը:
Նշվում է, որ սպանությունը, հավանաբար, կատարվել է հունիսի 1-ին, գրում է Deutsche Welle-ն:
Ավելի վաղ ՄԱԿ Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) հայտնել էր, որ մոտ 100.000 երեխա է մնաում Մոսուլի հին քաղաքում և արևմտյան թաղամասերում: Նաև ահազանգեր են ստացվել արևմտյան շրջաններում երեխաների սպանությունների մասին:
Իրաքյան Մոսուլում «Իսլամական պետության» մոտ 1000 գրոհային է մնացել: Այդ մասին հունիսի 1-ին հայտարարել էր ճեպազրույցում միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը:
Ավելի վաղ իրաքցի զինվորականները հայտարարել էին արևմտյան Մոսուլի վերջին շրջանների գրոհի մեկնարկի մասին: Զինվորականներն ազատագրել են քաղաքի արևելյան մասը, իսկ 2017-ի փետրվարին սկսվել է արևմտյան մասի գրոհը: