3 դեկտեմբերի 2007 - 12:47 AMT
Ըստ նախնական տվյալների ՌԴ Պետդումայի ընտրություններում մեծ առավելությամբ առաջատար դիրքեր է զբաղեցրել «Միասնական Ռուսաստանը»
Մոսկավայի ժամանակով 10:00-ի տվյալներով ՌԴ ԿԸՀ-ն մշակել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների արձանագրությունների 98 տոկոսը: Էական առավելությամբ առաջին տեղում է «Միասնական Ռուսաստանը», երկրորդ տեղում է ՌԴ Կոմունիստական կուսակցությունը, երրորդում` Ռուսաստանի ազատական-ժողովրդավարական կուսակցությունը (ՌԱԺԿ), չորրորդն է` «Արդար Ռուսաստանը»: Այդ կուսակցությունները հաղթահարում են 7 տոկոսանոց արգելքը, հետեւաբար, 5-րդ գումարման Պետական Դումայում ներկայացված կլինեն 4 կուսակցություններ:

Անցած ընտրությունների սենսացիաներից մեկն այն է, որ Չեչնիայում «Միասնական Ռուսաստանը» ստացավ ընտրողների քվեների շուրջ 99 տոկոսը: Սակայն ԿԸՀ-ն արտառոց չի համարում այդ արդյունքները, հաղորդում է ՌԻԱ-Նովոստի-ն: