3 դեկտեմբերի 2007 - 14:43 AMT
Վաֆա Գուլուզադե. Ոչինչ, մենք կսպասենք, ինչպես Չինաստանը սպասեց 50 տարի, մինչեւ ազատեցին Հոնգկոնգը
«ԵԱՀԿ Մինսկի համանախագահների Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին ներկայացրած փաստաթուղթը չի կարող լինել միաժամանակ արադար եւ հավասարակշռված ղարաբաղյան հակամարտության երկու կողմերի համար: Բանը նրանում է, որ համանախագահները հնարքի են դիմել, նրանք վաղուց են դիմում այդ նույն հնարքին եւ ոչ մի նոր բան չեն հորինել: Նրանք իրենց փաստաթղթում ներառել են միժամանակ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները: Ուստի այդ փաստաթուղթը երբեք չի համաձայնեցվի»,-հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, Ադրբեջանը, չնայած դրսից բոլոր ճնշումներին, պետք է սպասի հակամարտության կարգավորմանը: «Ոչինչ, մենք կսպասենք, ինչպես Չինաստանը սպասեց 50 տարի, մինչեւ ազատեցին Հոնգկոնգը: Թող Հայաստանը պատերազմական վիճակում լինի, թող հայերը փախչեն Լեռնային Ղարաբաղից»,-ասել է Գուլուզադեն, հաղորդում է ԱՊԱ-ն: