3 դեկտեմբերի 2007 - 17:51 AMT
Մինչ 2008 թվականի աշունը Լեռնային Ղարաբաղում օդանավակայան կգործի
Մինչ 2008 թվականի աշունը Լեռնային Ղարաբաղում օդանավակայան կգործի: Այդ մասին այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հանրապետության նախարարների կաբինետի անդամների հետ ընդլայնված նիստի ընթացքում: Ընդ որում նա նշել է, որ սկզբնական շրջանում չվերթերը կկատարվեն Ստեփանակերտից Երեւան եւ հակառակ ուղղությամբ: Ըստ նախագահի, օդային կապի հաստատումով կյանքը հանրապետությունում նկատելիորեն կաշխուժանա: Ներկա պահի դրությամբ Հայաստանից ժամանած մասնագետները հետազոտում են Ստեփանակերտի օդանավակայանը, որը գործնականում գրեթե 20 տարի է, ինչ չի գործում` Ղարաբաղյան շարժման սկզբից ի վեր, հաղորդում է «Ռեգնումը»: