12 հունիսի 2017 - 13:06 AMT
ՊՆ-ն ՏՏ ոլորտում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ է հայտարարում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացված զորակոչիկների մրցույթ:

Մրցույթը հայտարարվում է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:

ՀՀ Պաշտպանության նախարարությունը մրցույթը հայտարարում է «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ:

Մրցույթին կարող են մասնակցել 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զորակոչի ենթակա, տեղեկատվական և հաղորդակցական, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խորը մասնագիտական գիտելիքներ ու համապատասխան խնդիրներ լուծելու գործնական հմտություններ ունեցող զորակոչիկները հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցեր, կիբեռանվտանգություն:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են գրանցվել մինչև հունիսի 25-ը: