4 դեկտեմբերի 2007 - 13:53 AMT
Իրանը չի աշխատում ատոմային ռումբի ուղղությամբ 2003 թվականից, պնդում է ԱՄՆ հետախուզությունը
Երեկ ԱՄՆ-ի կողմից հրատարակվել է ԱՄՆ-ի հետախուզության մինչ այդ գաղտնի զեկույցը, որում ուղղակիորեն նշվում է, որ Իրանը չի աշխատում է ատոմային ռումբի ուղղությամբ 2003 թվականից, պնդում է ԱՄՆ հետախուզությունը: Ընդ որում, փաստաթղթի հեղինակները ընդգծում են. Իսլամական Հանրապետությունը շարունակում է ուրանի հարստացումը, այնպես որ կարող է ստանալ միջուկային սպառազինություն 2010-ից 2015 թվականներին: Դեռեւս տվյալներ չկան` երբ է կազմվել այդ զեկույցը:
Այդ եզրակացությունները տարբերվում են երկու տարի առաջ արվածներից, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները գտնում էին, որ Թեհրանը հստակ է տրամադրված ատոմային զենք ստեղծելու հաշվով եւ շարունակում է իրականացնել ռազմական միջուկային ծրագիրը: Այժմ, ինչպես նշում են հետախուզության ներկայացուցիչները, կարելի է ենթադրել, որ դիվանագիտական ճնշումը որոշակի ազդեցություն է ունեցել իրանական իշխանությունների վրա:
«Ռազմական միջուկային ծրագրի վրա աշխատանքը դադարեցնելու Թեհրանի որոշումը վկայում է, որ այն ավելի քիչ է ձգտում միջուկային զենք ստեղծել, քան մենք կարծում էինք 2005 թվականին»,- ասվում է գաղտնազերծված զեկույցում:
«Լավ է, որ Միացյալ Նահագների քաղաքականությունը մեր գործընկերների քաղաքականության եւ գործողությունների հետ միասին հանգեցրել է կարծես որոշակի հաջողությունների: Իրանը, պարզվում է, ենթարկվում է ճնշման: Սակայն հաշվի առնելով այդ նորությունը` մենք չենք պատրաստվում թուլանալ: Մենք մտադիր ենք շարունակել այդ ճնշումը»,- հաղորդում է AP-ն:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Սթիվենի Հեդլիի խոսքերով, «Ազգային հետախուզության ամենամյա զեկույցը» լավ նորություններ ունի: «Այն հաստատում է, որ մենք ճիշտ էինք մեր անհանգստության մեջ` միջուկային զենք ստեղծելու Իրանի մտադրության հարցով: Այն ասում է մեզ, որ մենք հաջողության ենք հասել, երբ պայքարում էինք դրա դեմ: Զեկույցը հույսի առիթ է տալիս, որ իրանական խնդիրը կարող է դիվանագիտական ուղիով կարգավորվել, առանց ուժի օգտագործման, որը եւ փորձում է անել ԱՄՆ-ի աշխատակազմը»,- նշել է խորհրդականը: Հեդլին գտնում է, որ զեկուցումը նաեւ վկայում է, որ նախագահի ռազմավարությունը ճիշտ է. մեծացնել ճնշումը պահպանելով բանակցությունների պատրաստակամությունը, որը կծառայի Իրանի շահերին: «Պահպանելով երաշխիքները, որ աշխարհը երբեք չի բախվի միջուկային զենք ունեցող Իրանի հետ: Եզարակցությունը հետեւյալն է. որպեսզի այդ ռազմավարությունը հաջող լինի, միջազգային հանրությանը պետք է ուժեղացնել ճնշումը Իրանի վրա` դիվանագիտական մեկուսացման, ՄԱԿ-ի կողմից պատժամիջոցների եւ ֆինանսական ճնշման միջոցով, իսկ Իրանը պետք է որոշի, որ ցանկանում է կարգավորում բանակցությունների ճանապարհով»,- ընդգծել է ամերիկյան նախագահի խորհրդականը: