5 դեկտեմբերի 2007 - 14:17 AMT
Բաքուն չի ցանկանում իրազեկել հանրությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին
Ադրբեջանի իշխանությունները դեռեւս անհրաժեշտ չեն համարում իրազեկել հանրությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի միջազգային կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նա նշել է, որ Ադրբեջանի մի շարք քաղաքական ուժեր եւ շարժումներ հանդես են եկել կոչերով իշխանությունների հասցեին` առ այն, որ հանրությանը իրազեկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի մասին: «Այսօր մենք ասելիք չունենք հանրությանը, քանի որ դեռեւս լուրջ քայլեր չեն ձեռնարկվել վերջնական խաղաղ համաձայնության հասնելու համար»,-ասել է Մամեդովը` հավելելով, որ միջնորդներն երբեմն կողմերին տարբեր առաջարկներ են ներկայացնում, ոչ ավելին, հաղորդում է «Թրենդը»: