5 դեկտեմբերի 2007 - 14:48 AMT
Ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը թույլ չեն տա Իլհամ Ալիեւին սրել իրավիճակը Ղարաբաղի շուրջ
«Ադրբեջանի կամ ցանկացած այլ երկրի նման հայտարարություններն առաջին հերթին, բնակչության վրա ազդելու ներքին լծակներ են»,-այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների եւ քաղաքականության պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանը: «Սակայն մյուս կողմից, 1 մլրդ դոլար բյուջե ունենալով Իլհամ Ալիեւը կարող է նման հայտարարություններ անել, եւ պետք է լրջորեն վերաբերվել այդ հայտարարություններին: Ադրբեջանը չափազանց շատ զենք ունի, ընդ որում նորագույն: Ադրբեջանում առավել ուժեղ է պարտվածի սինդրոմը: Այդ իմաստով, պատերազմի կոչերը կարող են նպատակ ունենալ ազգի համախմբումը, որ ինքնին կարեւոր ազդակ է պատերազմի համար»,-ընդգծել է նա:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ