5 դեկտեմբերի 2007 - 16:19 AMT
Մոսկվան եւ Երեւանը աշխատում են Հարավային Կովկասում կայունություն ստեղծելու ուղղությամբ
«Մոսկվայի եւ Երեւանի ջանքերն ուղղված են Անդրկովկասում կայունության հաստատմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանը: Նրա կարծիքով, զարգանում են ոչ միայն երկկողմանի հարաբերությունները, այլ նաեւ ընհանուր ջանքերը տարածաշրջանում կայունության հաստատման հարցում:

«Մենք այս տարի մի քանի անգամ հանդիպել ենք եւ փորձել ենք այնպես անել, որպեսզի մեր նախագահների պայմանավորվածությունները կայանան: Հուսով եմ, որ այսօրվա հանդիպումը նույն կերպ կանցնի»,- ընդգծել է Լավրովը:

Իր հերթին, Վարդան Օսկանյանը հավելել է, որ օրակարգը ծավալուն է, սակայն կողմերը խնդրահարույց հարցեր չունեն: Նրա խոսքերով, գլխավոր խնդիրը հարաբերությունների խորացումն է: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ հանդիպումը Մոսկվայում օգտակար կլինի ինչպես գլոբալ միջազգային հարցերի, այնպես էլ կարեւոր տարածաշրջանային խնդիրների քննարկման տեսանկյունից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: