5 դեկտեմբերի 2007 - 16:41 AMT
ՀՀ ԱԳՆ. Ղարաբաղում PKK-ի բազաների մասին ասեկոսեները անհեթեթություն է եւ սադրանք
Անհիմն ասեկոսեները, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը մտադիր է վերաբազավորվելու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում, չի կարելի անվանել այլ կերպ, քան հերթական սադրանք: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Չնայած մենք արդեն արձագանքել ենք այդ լուրերին, սակայն մեկ անգամ եւս ցանկանում եմ կրկնել, որ նմանատիպ տեղեկությունները իրականության հետ որեւիցե կապ չունեն եւ անհեթեթություն են: Ակնհայտ է, թե որտեղից են գալիս նման ստահոդ տեղեկությունները»,- հայտարարել է Վ. Կարապետյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: