16 հունիսի 2017 - 13:51 AMT
Հարությունյան եղբայրները 6-րդն են ջրացատկի ԵԱ-ում

Ջրացատկի Հայաստանի հավաքականը Կիեւում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։

Տղամարդկանց սինքրոն ցատկ մրցաձեւում Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները զբաղեցրել են 6-րդ հորիզոնականը։ Հարությունյան եղբայրները վաստակել են 368 միավոր:

«Հաշվի առնելով, որ Ազատը վնասվածքից դեռ չի ապաքինվել, արդյունքը բավարար եմ համարում։ Մի փոքր ավելին էի ակնկալում։ Կարծում եմ՝ մեր տղաները հետագայում կբարելավեն իրենց միավորները»,- նշել է հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Աշխարհամասի առաջնության վերջին օրը՝ հունիսի 18-ին, Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը կմրցեն աշտարակացատկում։