Հոկտեմբերի 26-ին Երևանում մենահամերգով հանդես կգա Grammy երկակի դափնեկիր, աշխարհահռչակ բաս կիթառահար Մարկուս Միլերը:
Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը Հայաստանում անցկացնելու են Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային ջազ փառատոնը:
#YerevanJazzFest2017-ը կմեկնարկի հոկտեմբերի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:
Այս տարի այն նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների ծնծղաների արտադրությանը:
Հենց այդ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մենահամերգով հանդես կգա Մարկուս Միլերը: