Հունիսի 26-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որը կտևի մինչև հունիսի 30-ը։ Այս նստաշրջանում առաջնային թմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը, որը գարնանային նստաշրջանում հեռացվել է դահլիճից, ու ԵԽԽՎ բյուրոն անվստահություն է հայտնել Ագրամունտին։
ԵԽԽՎ-ն ճգնաժամային վիճակում է, քանի որ կանոնակարգով չկա նախագահի հետկանչման մեխանիզմ, այդ իսկ պատճառով էլ ներկայումս կատարվում են համապատասխան փոփոխություններ։
Ապրիլի 24-ին հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքը դադարեցվել է Վեհաժողովի ղեկավար Պեդրո Ագրամունտին նրա Սիրիա ուղևորության պատճառով անվստահության քվե հայտնելու առաջարկի պատճառով:Ապրիլի 27-ին Պեդրո Ագրամունտին արգելեցին նախագահել նիստը, որտեղ ելույթով հանդես եկավ Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտը կհայտարարի իր հրաժարականի մասին վեհաժողովում Իսպանիայի նախագահի ելույթից հետո. Ագրամունտի համար չափազանց կարևոր է պահպանել պաշտոնը մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը՝ չհեղինակազրկվելով թագավորի առջև: Ագրամունտը Եվրոպայի խորհրդի դիտարկման կոմիտեի համազեկուցողն էր Ադրբեջանի գծով: Նա հայտնի է իր ադրբեջանամետ կեցվածքով:
ԵԽԽՎ նստաշրջանի առանցքային թեմաներից է լինելու Վեհաժողովում պառլամենտականների հեշվետվությունները, նրանց շրջանում տարածված կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ քննարկումը։
Կքննարկվեն զեկույցներ, որոնք կենտրոնանում են միգրացիոն ճգնաժամին մարդասիրական ու քաղաքական պատասխանի վրա, միգրացիան որպես հնարավորություն Եվրոպայի զարգացման համար և փախստականների ինտեգրացիան կրիտիկական ճնշման պայմաններում։
ԵԽԽՎ-ում ելույթ կունենան ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը, Աթենքի քաղաքապետը, Շվեդիայի արդարադատության և միգրացիայի հարցերով նախարարը, գրում է Panorama.am։
Տեղի կունենա նաև քննարկում Բելառուսում տիրող իրավիճակի շուրջ և անկախ լրատվամիջոցների ու լրագրողների նկատմամբ քաղաքական ազդեցության վերաբերյալ։
Ելույթներ կունենան նաև Մոլդովայի, Մոնտենեգրոյի վարչապետները, Չեխիայի ԱԳ նախարարը՝ որպես ԵԽ նախարարների կոմիտեի նախագահող։