Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Գազայի հատվածում տեղակայված «Համաս» շարժմանը պատկանող 2 օբյեկտին: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ Իսրայելի պաշտպանության բանակին հղումով:
Իսրայելական կողմի գործողությունների հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվում: Հարձակումն իրագործվել է ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման: Արկն ամայի վայրում էր ընկել, մարդիկ և ենթակառուցվածքային օբյեկտները չէին տուժել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի ուժայինները պատրաստվում են քանդել Երուսաղեմի կենտրոնում կին սահմանապահին սպանած պաղեստինցիների տները: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինյամին Նեթանյահուն՝ հավելելով, որ կձեռնարկվեն նաև այլ միջոցներ: