28 հունիսի 2017 - 16:43 AMT
Հնգյակից երկու աղջկա վիճակը լավ է. Նրանք շուտով դուրս կգրվեն

Հնգյակից ողջ մնացած երկու աղջկա վիճակը լավ է, նրանք շուտով դուրս են գրվելու: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում գտնվող աղջիկը լավ է, նա 1 կգ, 700 գրամ է կշռում: Մոտ 10 օրից դուրս է գրվելու: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում գտնվող աղջիկը մի քիչ ավելի ուշ դուրս կգրվի, քանի որ քաշը մյուս աղջկանից պակաս է, բայց նա նույնպես լավ է», - ասաց Մազմանյանը:

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից տղան մայիսի 14-ին մահացել է։ Մայիսի 6-ին հնգյակից մահացել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժվող նորածին աղջիկը:

Մայիսի 7-ին Երևանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում մահացել է հնգյակից ևս մեկ նորածին՝ ամենափոքր քաշով աղջիկը: