18 դեկտեմբերի 2007 - 12:33 AMT
ԱՄՆ Կոնգրեսը նվազեցրել է Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը մինչեւ $58,5 միլիոն
ԱՄՆ Կոնգրեսը նվազեցրել է Հայաստանին հատկացվող ֆինանսական օգնության ծավալը, սակայն պահպանել է Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարությունը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA),
2008 թվականին Հայաստանին 58,5 միլիոն է հատկացվելու, իսկ Լեռնային Ղարաբաղին` 3 միլիոն` որպես մարդասիրական օգնություն:

«Մեզ անհանգստացնում է Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնության նվազումը, հատկապես այն տեսանկյունից, որ շարունակվում է Հայաստանի շրջափակումը Թուրքիայի եւ Ադբեջանի կողմից, եւ Բաքուն հայտարարում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին: Մենք շնորհակալ ենք մեր բոլոր բարեկամներին, որոնց վրա մեծ ճնշում է գործադրվում»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Վրաստանին օրինագծով հատկացվել է $50,5 միլիոն, Ադրբեջանին` $19 միլիոն: