18 դեկտեմբերի 2007 - 14:22 AMT
Ադրբեջանի երիտասարդությունը պատրաստ է երկխոսության Հայաստանի երիտասարդության հետ, պնդում է դրբեջանցի նախարարը
«Ադրբեջանի երիտասարությունը պատրաստ է միանալու երկխոսությանը Հայաստանի երիտասարդության հետ «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում, եթե այդ նախաձեռնությունը նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի արագացմանը»,- ասել է Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռագիմովը: Նրա խոսքերով, «վերջին ժամանակներում գնում է վստահության ամրապնդման գործընթաց ադրբեջանական եւ հայ ժողովուրդների միջեւ «ժողովրդական դիվանագիտության» շրջանակներում: Մասնավորապես, երկու երկրների մտավորականության ներկայացուցիչները վերջերս եղել են Ադրբեջանում եւ Հայաստանում դիրքորոշումները ուսումնասիրելու նպատակով»:

«Ես կարծում եմ` մեր երիտասարդությունը անհրաժեշտության դեպքում եւս կաջակցի այդ նախաձեռնությանը եւ կմիանա այդ գործընթացին»,- ասել է Ռագիմովը: Նրա խոսքերով, «երկու երկրների երիտասարդությունը արդեն քննարկումներ ունեցել է Սան-Ֆրանցիսկոյում, Բրյուսելում անցած միջազգային գիտաաժողովների շրջանակներում, իսկ մոտ ժամանակներս նմանատիպ հանդիպում կանցնի Փարիզում», հաղորդում է Թրենդը: