Դանիացի, հայ, ռուս ու բրիտանացի գիտնականներից կազմված խումբը պարզել է, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի կանայք վերջին 8000 տարում գենետիկայի տեսանկյունից գրեթե չեն փոխվել:
Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում:
«Սա բավականին հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակաշրջանում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխությունների է ենթարկվել: Սակայն դրանք, կարծես, կապված չեն գենետիկ փոխակերպման հետ, համենայնդեպս՝ կանանց դեպքում», - գրում են հոդվածի համահեղինակներ Աշոտ Մարգարյանն ու Մորթեն Ալենֆերթը Cell Press ամսագրում (մեջբերումն՝ ըստ Eurekalert-ի):
Գիտնականները վերլուծել են 52 կմախքի միթոխոնդրալ գենոմները, որոնցից ամենահները 7800 տարեկան են, ու համեմատել են դրանք 206 հայաստանցիների և ԼՂՀ բնակիչների գենոմի հետ:
Նմանատիպ հետազոտություն կանցկացվի նաև Վրաստանում ու Ադրբեջանի արևելքում: