30 հունիսի 2017 - 13:43 AMT
3 ամսում ԵՄ հետ ազատ վիզային ռեժիմից 37.000 վրաստանցի է օգտվել

ԵՄ ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացումից հետո միության երկրներ է այցելել 37.600 Վրաստանի քաղաքացի:

Այս մասին է հայտարարել Վրաստանի խորհրդարանի եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Թամարա Խուլորդավան:

ԵՄ-ն Վրաստանի համար ազատ վիզային ռեժիմ է սահմանել 2017 թվականի մարտի 28-ին: Երկրի քաղաքացիները կարող են գտնվել շենգենային գոտու երկրներում առանց վիզայի 90 օր 180-ից տուրիստական և բիզնես-այցեր կատարելով:

«Մերժվել է այցելուների միայն 0.3%-ի մուտքը», - ասել է Խուլորդավան, հաղորդում է Սպուտնիկ-Գրուզիան:

ԵՄ այցելող վրաստանցիների թիվն աճել է 2.5 անգամ:

«Դա ուրախալի է, քանի որ դա ինտեգրմանն ուղղված ռեալ պրոցես է», - ասել է պատգամավորը: