«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերությունը պարտավորեցրել է վարորդներին երթուղայիններում օդորակիչ միացնել, սակայն վարորդների մի մասը պահանջը չի կատարում:
Մոնիտորինգային ծառայությունը ֆիքսում է բոլոր ահազանգերը, և վարորդների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ են կիրառվում: Խախտման առաջին դեպքի համար վարորդներն ուղղակի նկատողություն են ստանում, երկրորդ անգամ ժամանակավորապես արգելք է դրվում տրանսպորտային միջոցը վարելու վրա, իսկ օրենքը երրորդ անգամ խախտելու համար վարորդի հետ խզվում է աշխատանքային պայմանագիրը:
Այս ամառվա ընթացքում պատժամիմիցներ են կիրառվել արդեն մոտ 120 վարորդի նկատմամբ, «Նետգազետա»-ին հղումով գրում է Apsny.ge-ն: