
Արցախի Մարտունի քաղաքում նոր թաղամաս է կառուցվում՝ 4 շենքով, քառահարկ:
Հողային հարթեցման, բետոնային աշխատանքներն արդեն ավարտվել են: Երկու շենքում կատարվում են պատերի շարվածքը, մյուս երկուսում՝ հիմքի կառուցումը:
Բնակարանաշինության այս ծրագիրը շահույթ չհետապնդող նախագիծ է, որը կառուցելուց հետո տրամադրվելու է սպայական ընտանիքներին, հայտնում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը:
Ավելի վաղ Մարտունիում, շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս, որը ևս տրվել էր սպայական ընտրանքներին:
Բնակարանների մի մասը տրամադրվելու է բազմազավակ և այլ սոցիալական խումբ ունեցող ընտանիքներին:
Նախագծի համաձայն, բոլոր շենքերը կունենան ապաստարաններ: Շինարարությունն իրականացնում է «Ֆերզիտ» ՍՊԸ-ն: Նոր թաղամասի շահագործումը նախատեսված է 2020 թվականին: